Հնարավոր է՝ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post

6 Օգոստոսի, 2025

Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. այս մասին The Washington Post պարբերականին ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու փորձերի շրջանակում։

Հանդիպումը, որը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի ամենաթարմ օրինակն է։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ընտրվելուց առաջ Թրամփը հոկտեմբերին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ, նկատի ունենալով էթնիկ զտման ենթարկված արցախցիներին, խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և քննադատել էր իր մրցակից Կամալա Հարիսին՝ «ՈՉԻՆՉ չանելու համար այն ֆոնին, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են»։ Թրամփը հայտարարել էր, որ «կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և  կվերականգնի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Թրամփը մի շարք համաշխարհային առաջնորդների կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. այս մարտավարությունը, ըստ պարբերականի, նրանք օգտագործել են և՛ Թրամփի խաղաղապահ ջանքերը գովաբանելու, և՛ նրա բարեհաճությունը շահելու համար։

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է ԱՄՆ-ում կայանալիք Թրամփ-Փաինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր

Ցավալի դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում. ուղևոր է մահացել

Ցավալի դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում. ուղևոր է մահացել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Տիգրան Մեծ պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են, շտապօգնություն են կանչել, սակայն մինչ շտապօգնությունը կժամաներ, տղամարդը մահացել է,...

Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին, գրում է Politico պարբերականը։ Սակայն, ինչպես փոխանցում է պարբերականը,...

Ձեզ քանի՞ քյաբաբ են տվել, որ պարոն Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ ՔՊ-ականներին

«Ո՞վ է գողացել ԲՀԿ-ի մանդատները։ Մի քանի օր շարունակ այս քննարկումը ծավալվում է Ազգային ժողովում և, ինչպես և խոստացել էի Ձեզ, հազար անգամ հարցը բարձրաձայնեք՝ հազար անգամ գալու եմ և այս բարձր ամբիոնից հայտարարելու եմ՝ Դուք, Ձեր...

Մինչև հիմա ադրբեջանցիները ասում են, թե Օհանյանի գիծը ինչ ամուր է եղել. Գեղամ Մանուկյան

«Զինված ուժերի, բանակի հետ կապված՝ եթե սրտացավ խոսում ենք, էստեղ քաղաքական որևէ հետին միտք չկա, որովհետև մեր զինված ուժերը բոլորինս են. մեր զինված ուժերում ծառայում են և՛ իշխանության ներկայացուցիչների զավակներ, և՛ ընդդիմության...

2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ

2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ

Հայաստանում գնաճը հուլիսին կազմել է 4,5%՝ տարեկան կտրվածքով, նախորդ ամսվա 5,1%-ից հետո։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսության մեջ։ Հիմնական ազդեցությունը ունեցել է պարենային գնաճի դանդաղումը՝ 8,6%-ից հետո մինչև 7,4%՝ տարեկան կտրվածքով։ Ոչ...