Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զինծառայողի մահը չի հաղորդում. Գեղամ Մանուկյան

10 Օգոստոսի, 2026

 

«Ահավոր բան է կատարվում. շատ խոսվեց զոհվածների ցանկերի հետ կապված:  «Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների անունները: Ի դեպ, անցած տարի «Զինուժ» ծրագիրը որոշեցի նայել. սեպտեմբերի 13-ին (նույն օրն են զոհվել) ամբողջ հաղորդման մեջ մի բառ չասաց, որ մեր Զինված ուժերի 264 զինծառայող է զոհվել երեք տարի առաջ։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին, Արցախի Պաշտպանության բանակի զոհերի անունները Պաշտպանության նախարարությունը տրամադրեց ինձ, բայց՝ գաղտնի գրությամբ, որպեսզի ես հատիկ-հատիկ անունները չկարողանամ հրապարակել: Չկան այդ ցանկերը: Ճիշտ է, «Զինապահում» հիմա կան նահատակների մասին կենսագրություններ, բայց բոլորինը չէ:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում զոհերի թվին, մի ահավոր բան է կատարվում: Հայաստանի մամուլում միշտ եղել է ոսկե օրենք․ բանակում զոհի մասին ոչ մեկս իրավունք չունեինք խոսելու, մինչև Պաշտպանության նախարարությունը չհայտարարեր: Մեզ համար դա սրբություն էր, որովհետև բոլորս հասկանում ենք՝ զոհի մասին լուրը տաս, չասես «Գեղամ Մանուկյան», ամբողջ Զինված ուժերում ծառայողների ծնողների սիրտը պայթելու է:

Հիմա, վերջին շրջանում վեջները չի, ով որտեղից ինչ լսում է՝ տպում է: Անունը չկա, երկու-երեք օր անուն չեն հրապարակում, բայց հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ այլևս Պաշտպանության նախարարությունն իր զինծառայողի եղերական մահը, ինքնասպանությունը, սպանությունը, դժբախտ դեպքը (ոնց կուզեք) չի էլ հաղորդում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...