ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ»-ին առաջարկում է ՀՀԿ Խորհրդի անդամներից առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու

6 Հունիսի, 2025

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է հետևյալը՝

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում,

կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը,

խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը ընդդիմադիր շրջանակներում երբեմն բորբոքում է ավելորդ վեճեր, նպաստում ուժերի ջլատմանը, որի հետևանքով առաջացող ներքին անհամաձայնությունը ծառայում է բացառապես ՀՀ ներկայիս ձախողված վարչախմբի շահերին,

նկատի է առնում ապազգային իշխանազավթներից օր առաջ ազատվելու հարցում հանրության ակնկալիքները,

վերստին ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից,

ՀՀ պետականության համար չափազանց վտանգավոր է համարում պայքարի այս փուլում գործնական քայլ անելու հարցում հապաղելը:

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար: Գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

հույս է հայտնում, որ անվստահություն հայտնելու գործընթացը անխափան շարունակելու և հաջողությամբ ավարտելու հնարավորություններ ունեցող մյուս քաղաքական ուժերը և անհատներն իրենց լիարժեք ներդրումը կունենան այս հույժ կարևոր գործում,

խնդրում է բոլոր գիտակից հայրենակիցներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, լրատվական միջոցներին՝ հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև մի կողմ դնելով փոխադարձ կասկածամտությունը, վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից, անձնական հավակնություններից և մարտավարական անհամաձայնություններից, դրսևորել համազգային միասնականություն ևշարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ yerevan.today–ին Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Նշենք, որ գործն ի...

Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախօրեին «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլյաջարի» կայարանից դեպի «Բյոյուք-Քյասիկ» կայարան է ուղարկվել վեց վագոնից բաղկացած գնացք՝ 420...

Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին

Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին

Օգոստոսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին։ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունը հայտնեց...

Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք, անարգանք մեր նաhատակների և նրանց ընտանիքների հանդեպ. Բագրատ Սրբազան

Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք, անարգանք մեր նաhատակների և նրանց ընտանիքների հանդեպ. Բագրատ Սրբազան

«Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը»,- իր հոդվածում...

Արդյունքում Արցախը թշնամու երախում է՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների․ Արման Աբովյան

Արդյունքում Արցախը թշնամու երախում է՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանություններն այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ, իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով՝ ինձ մոտ...