ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը՝ Sputnik Արմենիայի հարցմանը

8 Նոյեմբերի, 2025

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:

Sputnik Արմենիան հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչև Երասխ։

«Ձեր կողմից նշված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների և պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,-պատասխանել են գրասենյակից։

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...