ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է. «Լույս» հիմնադրամ

19 Հունիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել է։ Սակայն վերջինս որոշակիորեն ներառվել է 5.9% աճի մեջ, թեև այդ մասով ՀՀ տնտեսությունում ավելացված արժեք գրեթե չի ստեղծվել։

Պետական բյուջեի փաստացի ցուցանիշներն էականորեն շեղվել են բյուջեի հիմքում դրված 2024թ. համար կանխատեսումներից։ Այսպես՝ տնտեսական աճը կանխատեսված (թիրախավորված) 7%-ի փոխարեն կազմել է 5.9%, հարկեր/ՀՆԱ-ն 24.9%-ի փոխարեն կազմել է 23.6%,  իսկ միջին գնաճը 3.2%-ի փոխարեն կազմել է 0.3%։ Այս ամենի արդյունքում հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 222.7 մլրդ դրամ պակաս չափով։ Սա, իհարկե, էական մարտահրավեր է բյուջեի համար, սակայն նշենք, որ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային կայունության տեսանկյունից ստեղծված վտանգները որոշակիորեն մեղմվել են։

Ծախսերի կատարողականը վատթարացել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93.9%՝ նախորդ տարվա 97.1% կատարողականի դիմաց։ Ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարողականը ևս վատթարացել է՝ հատկապես էական է կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) կատարողականի անկումը՝ նախորդ տարվա 95.8%-ի դիմաց կազմելով 84.7%։ Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի նկատմամբ 35.3% կատարողականով: Տնտեսական ակտիվության աճի դանդաղման պայմաններում հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը առավել նշանակալի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։

Բյուջեի կատարման հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն ընդհանուր ծախսերի թերակատարումներով։ Մտահոգիչ են նաև ծրագրային մակարդակում ծախսերի կատարողականները, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի շարք կարևոր և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի գծով առկա են էական (որոշ դեպքերում նաև 50%-ը գերազանցող) թերակատարումներ։ Պետական ռեսուրսի բաշխումն էականորեն շեղվում է պլանավորվածից, քանի որ մի շարք ծրագրերի գծով առկա թերակատարումների պայմաններում գումարներն ուղղվում են այլ ծրագրերի։ Վերջինս, իհարկե, նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...