Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է․ Ռուբեն Մելքոնյան

28 Հունիսի, 2025

Պատմաբան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզանում և մեր ժամանակներում ամենաքրիստոնեաբար ապրող եզակի հայերից ու հոգևորականներից է: Իսկ քրիստոնեաբար ապրելը ենթադրում է նաև պատրաստ լինել զրկանքների, հալածանքների, որոնք հավատքի բարձրությունից նայելիս վերածվում են առ ոչինչի:

Որպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»:

Վախը հաղթահարած մարդուն, կենցաղին ու նյութականին երբեք կարևորություն չտվող մարդուն, հալածանքին ու զրկանքներին պատրաստ և դրանց քրիստոնեաբար նայող մարդուն, Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է:

Սրբազանին ճանաչողները գիտեն, որ նրան միշտ կարելի է տեսնել ժամերգություններից և պատարագից հետո որոշակի ժամերի Գյումրու Սուրբ Յոթ Վերք վանքի շուրջ զբոսնելիս, իսկ առավել բախտավորները հնարավորություն են ունենում ընկերակցել նրան և վայելել նրա իմաստուն, հոգևոր խոսքը:

Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը: Բայց վստահ եմ, որ օրվա տարբեր ժամերին լինելու է աղոթական` կալանավայրի խուցը լցնելով ու մաքրագործելով աղոթքով:

Հ.Գ. Երբ զանգում եմ Միքայել Սրբազանին միշտ պատասխանում է գյումրեցիական սրամտությամբ հարուստ իր հայտնի արտահայտությամբ` «լսում եմ ձեր հրահանգները»: Հիմա ես ոչ թե հրահանգում, այլ որդիաբար խնդրում եմ Սրբազան Հորը առողջ լինել, չեմ ասում պինդ լինել, որովհետև դա անիմաստ է և նման կլինի նրան, թե լեռանը խնդրես լեռ լինել:

Աստված օգնական, Սրբազան Հայր»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...