Հերթական ճոխ հարսանիքն է եղել․ «Հրապարակ»

16 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:

Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:

Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է: Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, եւ նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Եկեղեցու հետ: Եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝  նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ: Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկումը...

2 անչափահաս երեխա ունեմ, վարձով եմ ապրում․ տան տիրոջն ի՞նչ պիտի պատասխանեմ․ ակցիայի մասնակից 

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան

Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան: «Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից. Խամոյան

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից. Խամոյան

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից։ Այդ մասին ArmeniaSputnik-ի փոխանցմամբ՝ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, այսպիսով պատգամվոր կդառնա նաև ցուցակի 13-րդ...

Մարդուն տարել են՝ ստենդ դնեն, երեխեն բանակից եկել ա՝ ոչ մի բան չի կարում անի․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից