Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ

30 Հունվարի, 2026

Ահա եւ հերթական յարձակումը Հայի գոյութեան դէմ. ՀՀ. Զինուած Ուժերում Հոգեւոր Սպասաւորութեան դէմ։

Աշխարհի բոլորը բանակները՝ ի բաց առեալ կոմունիստական երկրների զինուած ուժերը, պահպանում եւ հզօրացնում եւ տարածում են զինուած ուժերում հոգեւոր սպասաւորութիւնը, զինուորներին բարոյական եւ հոգեբանական ուժ եւ նեցուկ հանդիսանալու, հաւատքի ծէսով եւ աղօթքով զօրացնելու, հայրենիքի հողին մարմնով, հոգով անձամբ պաշտպան կանգնելու նուիրական գործին, եւ ի դէմ մահուան, հոգեբանական ու բարոյական ճնշումներին դիմակայելու համար։

Հետեւաբար երբէք զարմանալի չէր ներկայ ԹՈԻՐՔԻ դրածոյ իշխանութեան կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասաւորութեան չեղարկումը։ Իրենց նպատակները բազմակողմանի են.

Հեռացնել եւ խաթարել Զինուած ուժերում, բանակում զինուորին հոգեւոր պաշտպանութիւնից։

Զինուորից դարձնել անբարոյական, անձնապաշտ եւ մորթապաշտ միաւոր։

Տկարացնելու Հայոց Բանակը աւելի եւ աւելի մեթոտներով որպէսզի կարելի դարձնեն իրենց հեռակայ նպատակները։

Հետզհետէ կիսելու, ապա քառորդելու՝ եւ դրանից յետոյ մի օր յայտարարելու որ Բանակը խաղաղութեան համար պէտք չէ եւ լուծարելու Զինուած Ուժերը, որպէսզի բաւականանան ոստիկանական զօրքերով՝ ամրապնդելու համար նիկոլաթուրք բռնատիրութիւնը։

Ամենավերջում՝ Երկիրը ենթարկելու Թուրքիային եւ Ադրբեջանին, ուր ապրելու իրաւունք պիտի ունենան միայն նրանց հետեւող չհայերը, ինչպէս նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները։

Արդէն իրենց համար աշխատողները շատ են, Հայաստանից ներս ու դուրս, մանաւանդ Թուրքիայում որպէս մունետիկ, մարդկանց վրայ յարձակող եւ վարկաբեկող վայրահաչ բերաններ (անունները յայտնի են), գրիչներ եւ նրանց մարդակերպ ու կեղծ (ֆէյք) անընդհատ ծափահարողները։

Որեւէ անկեալ, վախկոտ ու իր կարգին ու մանաւանդ պաշտօնին անարժան «արքեպիսկոպոս» որեւէ բան ունի՞ ասելիք այս բոլորին ի տես, երբ իրենց ՓԱԿ ու ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ բերաններով չարի գործիք են, թուրք իշխանութեան լծակ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու միջից աշխատող Քրիստոսի եւ Հայց. Առաքելական Եկեղեցու թշնամիներ։

Սփիւռքում որեւէ «դէպքերին ուշադիր հետեւող» բարձրաստիճան հոգեւորականներ ասելիք ունե՞ն այս հերթական յարձակման ի տես, թէ պիտի շարունակեն բերնի մի ծայրով դատապարտել, իսկ միւս ծայրով գովաբանել իշխանութեանց ամենադատապարտելի ազգակործան այս քայլերին։

Հազար անգամ բացատրուեց որ ն.փ. կոչեցեալին եւ իր թրքադրածոյ իշխանութեան քայլերը ոչ թէ Ամենայն Հայոց օծեալ գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին դէմ է, այլ ԱՄԲՈՂՋ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու դէմ, ԱՅՍԻՆՔՆ Հայ Ազգին դէմ։

Իրենց այս քայլով ՔՊ անկեալ, հակահայ եւ հակաքրիստոնեայ իշխանութիւնը ամբողջովին ապացուցեց որ իրենց խնդիրը ամէն տեսակ պատրուակների տակ՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, բաժանել, պառակտել, եւ ապա լուծարելն է։

Սա ներքին պատերազմն է որ թուրքը մղում է Հայ ազգի դէմ։ Թուրքը ունի ներքին զօրք Հայաստանում որ կոչւում է նիկոլ փ. ՔՊ, նիկոլաոհմակ եւ նրանց ծափահարող մուծուած բերաններ, ծախուածներ եւ խաբուածներ։ Թուրքը պատերազմում է Հայաստանի ներսում, հայի «անունով» խումբով ճշմարիտ Հային ու Հայաստանին դէմ։

Սփիւռքում արդէն հայորդիների արիւնը եռում է ի տես այս բոլոր կամայականութեանց եւ թշնամական արարքներին, Հայաստանը ամէն Հայի սեփական հայրենիքն ու սրբազան տունն է, իսկ Հայաստանեայց Եկեղեցու դէմ նիկոլիզմի հասցուցած այս բոլոր հարուածները աւելիով են բռնցքում մեր բոլորին ամէնուրէք՝ միաւորուելու, պայքարելու այս անիծեալ ՕՏԱՐ իշխանութեան եւ նրանց բոլոր հոգեւոր եւ աշխարհիկ դրածոյների ստախօսութեանց աղբիւրների դէմ։

Պէտք է ԱՄԷՆ տարբերութիւն մի կողմ դնել։ Պէտք է այլեւս դատապարտել յիմար ու զզուելի ներընդդիմադիր խուլ եւ յիմար պայքարներն ու իրար միս ուտոցին։ Եկեղեցու դէմ ամէն հալածանքի, բանտարկութեան, ճնշումների եւ փակումների դէմ՝ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր նուիրեալ զաւակները որպէս ՄԻ ճակատի պայքարողներ ԱՄԷՆ ԳՆՈՎ եւ ԱՄԷՆ ՄԻՋՈՑՈՎ, լինի դա Ազգային Ժողովում, փողոցում թէ լեռան գլխին, պէտք է հեռացնեն թուրքական քաղցկեղի ուռուցքը, որի դիմաց լուռ են ամէն «մարդկային իրաւունքների» պաշտպան եւրոպացի եւ արեւմուտքի «մարդասիրական» բերաններ, ինչպէս որ լուռ էին 1915-ին, 1988-ին, 2020-ին, 2023-ին եւ ամէն փոքր ժողովուրդի ջարդի եւ ցեղասպանութեան դիմաց։ 

Ամէն ժողովուրդ Աստուածատուր իրաւունքը ունի իր իշխանութիւնը ձեւաւորելու նոյնիսկ փողոցում, անտառում եւ իր գլխից հեռացնելու «խաղաղութիւն» ՍՏԻՆ տակ, զինք խեղդող, սպանող թուրքադիր թշնամի իշխանութեան։ ՈՏՔԻ պէտք է կանգնել իշխանութիւն կոչուածին իր տեղը դնելու համար՝ աղբանոցում։

Տ. Սերոբ քահանայ Ազարեան

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

Ի դեպ, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հակասել է Նիկոլ Փաշինյանին։ Միրզոյանը հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի համար իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այնինչ, օրեր առաջ Փաշինյանն...

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս մասին հայտնում...

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և պատրաստ է տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության, Известия-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։ Նա նշել է, որ...

Քոչարյանի ձերբակալություններից հետո միշտ եղել են աղետներ․ Գառնիկ Դանիելյան

  Արցախը հանձնած ղեկավարի հրամանով հերթական անգամ ապօրինի կալանավորվել է Արցախն ազատագրած ղեկավարը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 6-րդ օրն է, ինչ կալանքի տակ է։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական...

Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ

Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ

Մենք անգամ չգիտենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղ գործընթացի բովանդակության մասին։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակցությունների ոլորտի փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։ «Կարո՞ղ են նրանք այն բացահայտել մեզ համար։ Թե՞ անգամ դա էլ չեն կարող...