Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից․ Արթուր Խաչատրյան

17 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«Վերջերս սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցում էի ուղարկել, խնդրելով տրամադրել Հայաստանի այն գյուղերի ցանկը, որոնց տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, ամեն գյուղից օկուպացված տարածքների մակերեսը և երբ են այդ տարածքներն օկուպացվել։

Առաջին հարցիս ի պատասխան՝ պրն․ Գրիգորյանն ուղարկել է Ազատության ռ/կ մի հոդված, իսկ 2-րդ և 3-րդ հարցերը թողել է անպատասխան։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում, թե ադրբեջանցիք որքան տարածք են զավթել և երբ են զավթել։ Ումի՞ց է այս տեղեկությունը գաղտնի։ Ադրբեջանը, բնականաբար, գիտի, թե երբ է զավթել ու ինչքան է զավթել, այլ երկրներ, ում այս հարցը հետաքրքրում է, բնականաբար, նույնպես գիտեն։ Ո՞վ չգիտի՝ հայ ժողովուրդը։

Այս իշխանությունները, որոնք երդում-պատռում էին, որ աշխարհի ամենա-ամենա թափանցիկն են, սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե իրենց օրոք ոսոխը Հայաստանից որքան տարածք է զավթել։

Գյուղերի ցանկից դատելով, զավթված տարածքների մեծագույն մասն ավելի մոտ է մեր հարավային սահմանին, քան հյուսիսային։ Ուրեմն՝ տրամաբանական չէր սահմանազատումը սկսել հարավից։ Տրամաբանական էր, բայց Ադրբեջանը չի թողել․․․»։

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս...

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։...

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի...

Փաշինյանը թքած ունի՝ իր խոսքերը հետո ինչ խնդիրներ կստեղծեն Հայաստանի համար․ Քոչարյան

  «Երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչո՞ւ է ասում՝ «կզցնելու եմ, նստացնելու եմ, ունեզրկելու եմ»։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի...

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից NEWS.am–ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները...