Հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ․ «Ժողովուրդ»

31 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։

Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում և սպասում էր տեղափոխմանը։

Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Այս որոշումն անակնկալի է բերել թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։

Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության և պատասխանատվության բաշխումը»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիան զnրքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին

Ֆրանսիան զnրքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին

Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով, գրել է նախագահ Մակրոնը։ Նշենք, որ Իսպանիան Մարոկկոյից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 37,500-ին։ Ավելի վաղ...

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող

Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01.30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում  կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող...

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ...

Տավուշում արցախցիներին չեն տնավորել. լրագրող

Տավուշում արցախցիներին չեն տնավորել. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում արցախցիներին չեն տնավորել. 2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր...

Մենք Իրանին շատ ուժեղ կհարվածենք. Թրամփ

Մենք Իրանին շատ ուժեղ կհարվածենք. Թրամփ

Նրանք ունեն որոշ հրթիռներ, բայց նրանք հիմա ունեն շատ ավելի քիչ, քան չորս կամ հինգ ամիս առաջ ունեին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Ինչ-որ պահի նրանք ասելու են. «Մենք պարզապես այլևս չենք...