ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի, ավելին` նախընտրական շտաբի․ Արման Թաթոյան

22 Օգոստոսի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով:

Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր: Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։

Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի: Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու: Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն»։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին  yerevan.today–ին հայտնեցին...

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան...

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի...

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Բանակում՝ զինվորների մահվան համար, Պապիկյանն իրեն մեղավոր չի համարում. «Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը: «Ես միշտ հեռու եմ եղել այն...