Բանակում՝ զինվորների մահվան համար, Պապիկյանն իրեն մեղավոր չի համարում. «Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը:
«Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին պետք է նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն են ենթադրում։ Բանակի ողջ պատմության ընթացքում ինքասպանության, սպանության դեպքեր եղել են մշտապես»,- ասել է նա։
«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սրան պետք է համակարգային մոտեցում»,- ասաց նա։






