Հայտնի է Վերջին զանգի օրը

29 Ապրիլի, 2026

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

  • ազգային և այլ պարերի կատարում
  • հայկական և համաշխարհային երգերի կատարում (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ:

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ:

Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ՝ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Հայտը ներառում է՝

  • միջոցառման ծրագիրը (սցենար)
  • 10 լուսանկար միջոցառումից
  • միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Ժյուրին մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտերը՝ հետևյալ չափանիշներով՝

  • ծրագրի բովանդակություն,
  • լեզվական բաղադրիչ,
  • երաժշտական ​​ բաղադրիչ,
  • միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցութի արդյունքները կամփոփվեն հունիսին։

ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-699 /600/ հեռախոսահամարին:

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում:

Նմանատիպ նյութեր

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հայտնում են՝ եթե ընկերությունը...

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ...

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ...

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։ Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե...

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին...