«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը խոշոր չափերով հափշտակության մեջ է մեղադրվում

13 Փետրվարի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 568.000 ՀՀ դրամի հափշտակություն։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425․589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142․630 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։

Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

Նմանատիպ նյութեր

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Այֆոնների օգտատերերի համար երիտասարդ ծրագրավորող Ալբերտ Հարությունյանը նոր ստեղնաշար է ստեղծել՝ «iBuben Keyboard»-ը, որում հասանելի է նաև Արցախի բարբառը։ Արցախի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում և բարձր է գնահատում iOS օպերացիոն...

«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի։ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքով, և այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների...

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի...

ԵԱՏՄ-ում սննդի ինքնաբավությունը հասել է 94 տոկոսի

ԵԱՏՄ-ում սննդի ինքնաբավությունը հասել է 94 տոկոսի

ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ի սննդամթերքի ինքնաբավության մակարդակը կազմել է 94 տոկոս։ Նրա խոսքով՝ անդամ երկրների միջև համագործակցության խորացումը թույլ կտա հետագայում ևս բարձրացնել այդ ցուցանիշը։ Ռուսաստանի...

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ տուժածներ չկան

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Ժամը 15:40-ի սահմաններում Դավiթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։...