Հայոց եկեղեցին ՀՀ-ում զրկված է ազատ գործելու հնարավորությունից․ Արմեն Այվազյան

20 Հունվարի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16–19-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում՝ Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ի՞նչ է սա նշանակում։
Այս որոշումն ընդամենն արտացոլումն է պատմական և քաղաքական առումով տխուր իրողության․ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՐԿՎԱԾ Է ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների. կալանավորված արքեպիսկոպոսներ, Մայր Աթոռի և այլ տաճարների բակերում աղանդավորական խուժան՝ նրան պաշտպանող ոստիկանական ուժերով, պետական ուժային և դատական մարմինների կոպիտ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարման գործընթացներին, ներեկեղեցական ու դավանաբանական կանոնական փոփոխությունների պարտադրանք, պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչող վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ — ահա այն միջավայրը, որի մեջ այսօր գոյատևում է Հայոց Եկեղեցին։
Թեև բավական երկար ժամանակ առիթ չեմ ունեցել հանդիպելու մեր բարձրաստիճան եկեղեցականներին և նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ կարող եմ մոտավորապես պատկերացնել, թե ինչ շարժառիթներով է Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվել հեռավոր Ավստրիա։
Բանն այն է, որ ՀՀ-ում փաշինյանական խունտան կարող էր տարբեր միջոցներով խաթարել եպիսկոպոսների աշխատանքը՝ դիմելով ամենացածրորակ սադրանքների։ Թվարկենք հնարավոր վտանգներից միայն մի քանիսը։ Խունտան կարող էր․
• «Զվարթնոց» օդանավակայանում այս կամ այն պատրվակով կազմակերպել Գարեգին Երկրորդին հավատարիմ եպիսկոպոսների քաշքշուկը՝ ընդհուպ նրանց գրպաններում կամ պայուսակներում թմրանյութ կամ այլ արգելված իրեր ներդնելով (վկա՝ Արշակ սրբազանի կալանավորման դեպքը), այնուհետև ընդհանրապես արգելել նրանց մուտքը Հայաստան,
• գաղտնալսել ժողովականների անձնական զրույցները, ապա դրանք արհեստական բանականության միջոցով կեղծել և հրապարակել (վկա՝ Բագրատ սրբազանի կալանավորման դեպքը),
• ժողովի օրերին կրկին աղանդավորներին և քպ-ական ակտիվին լցնել Մայր Աթոռի բակեր՝ աղմկոտ «ցույցեր» կազմակերպելով,
• ոստիկանական ուժերով ցուցադրաբար շրջափակել Մայր Աթոռը՝ փորձելով ուժային ահաբեկմամբ ազդել ժողովականների կայացնելիք որոշումների վրա,
• ժողովի ընթացքում ժամերով հոսանքազրկել Մայր Աթոռը,
• և այլն, և այլն։
Խունտայի հրահրած հակաեկեղեցական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության և հայ ժողովրդի շահերը որևէ կետում չեն համընկնում։ Ավելին՝ դրանք գտնվում են ուղիղ հակադրության մեջ։ Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, նա փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին՝ նրա ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և հոգևոր հիմքերին։
Ամեն դեպքում՝ պատմական այս բախման մեջ արդար կողմը հայ ժողովուրդն է»։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...