Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ»

17 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ ծաղկում է, բարգավաճում։

Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձեւով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին:

Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որեւէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից: Ասենք, Վահագն Ալեքսանյանը երեկ Ռոբերտ Քոչարյանին էր վիրավորում, Արման Եղոյանը պահանջում էր փակել Դաշնակցությունը, Փաշինյանն անապացույց մեղադրանքներ էր ուղղում Սամվել Կարապետյանին։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա դեմ վարույթին եւ ուղարկել վարչություն: Վարչությունում նախօրեին, առանց Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի, հպանցիկ քննարկել են հարցը, բայց որոշում չեն կայացրել։ Դա կանեն առաջիկայում: ՔՊ-ում վստահ են, որ Հայկին ներում-բեկում չի լինելու` նրան հեռացնելու են կուսակցությունից։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...

Դեռ ամբողջովին գնահատված չէ այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

  «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության...

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր...