Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել կուսակցությունից Ալեն Սիմոնյանին․ 24News

17 Սեպտեմբերի, 2025

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել, 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։

«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – մասնավորաբար նշել է նիստին ներկա քաղաքացին։

Տեղեկությունը փոխանցած քաղաքացին համոզմունք հայտնեց, որ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։

24News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց տեղեկությունը:
Խնդրեց` մեզ բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ փոխանցեցինք թեմայից, Սարգսյանն ասաց, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են և չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ, որ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:

 

Նմանատիպ նյութեր

Գեղամ Մանուկյանը խոստանում է հրապարակել Գորիս-Կապան ճանապարհի հանձնման մասին գաղտնի փաստաթուղթը

Գեղամ Մանուկյանը խոստանում է հրապարակել Գորիս-Կապան ճանապարհի հանձնման մասին գաղտնի փաստաթուղթը

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում։ Աննա Գրիգորյանի հետ մեկ...

Նույն կերպ այս մարդիկ գալու են ասեն Տիգրանաշենը հանձնելը մեր պահանջն է եղել․ Վարդանյան

Նույն կերպ այս մարդիկ գալու են ասեն Տիգրանաշենը հանձնելը մեր պահանջն է եղել․ Վարդանյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քիստինե Վարդանյանը գրում է․ «Հենց հիմա Հանրայինի եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելը մեր պահանջն է եղել` ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցի, թե կա Ալիևի մի պահանջ, որ ՔՊ-ն չի արել: Նույն կերպ այս մարդիկ գալու...

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ճգնաժամն անցնում է դիվանագիտական «արտակարգ» տեղաշարժերով։ Մինչ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն ՌԴ–ում է ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված...

Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մեր պահանջն ա, այո, մեր պահանջով ա․ Ալեն Սիմոնյան

Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մեր պահանջն ա, այո, մեր պահանջով ա․ Ալեն Սիմոնյան

«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությամբ մեծ բանավեճի ընթացքում գործող իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։ «Գորիս-Կապան ճանապարհը ու՞մ պահանջով եք հանձնել»,-հարցրեց Գրիգորյանը՝ բանավեճի Քպ-ական մասնակից Ալեն...

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Մանուկյան

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով… Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։ Ինքնախոստովանություն։ Ալենը թե...