Աշխարհում ուրիշ որտե՞ղ այդպիսի խաղաղություն կա, որտեղ քո հետքը վերացնում են, քանդում են քո պատմամշակութային տարածքները, քո տարածքը օկուպացված են պահում, քո քաղաքացիներին գերի են պահում ու քեզ դեռ ասում են, որ դա արդարություն է, քեզ էլ սեպարատիստներ են անվանում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե Ալեն Սիմոնյանը, կամ որևէ մեկը աշխարհում այդպիսի խաղաղության օրինակ կարող է բերել, շատ լավ՝ քննարկենք։ Սա ճիշտն ասած նման է լրիվ ուրիշ բանի, լրիվ ուրիշ բանի է նման ու խաղաղության ճիշտ հակառակին, կամ առնվազն գերեզմանային խաղաղության։ Որևէ մեկին պետք չի մեղադրել, որ իրենք ունեն իրենց պետական շահը, ազգային շահը, արել են դրան համապատասխան երևի հայտարարություններ, ես այդտեղ ուղղակի հայկական շահը չեմ տեսել, իմ խնդիրը դա է եղել»,- ասաց նա։
Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...
Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...
Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...
Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...