Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ»

19 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։

Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։

Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։

ArmLur.am-ը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր։

Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։ Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։

Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։

Նմանատիպ նյութեր

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինի

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինի

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, իշխող կոալիցիայի մեծամասնության աջակցությամբ հաստատել է 2027 թվականի դաշնային բյուջեն։ 317 պատգամավոր կողմ է քվերակել, 260-ը՝ դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Well-ն։ Բյուջեն նախատեսում է 555,9...

Ավինյանը 2 թաղապետ է պաշոտնից ազատել. Armlur

Ավինյանը 2 թաղապետ է պաշոտնից ազատել. Armlur

ArmLur.am-ը քիչ առաջ իր աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոններից ազատվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: ArmLur.am-ի տեղեկություններով` Ավինյանը ազատումների շքերթը շարունակելու է: Իսկ...

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի, հայտնում է ՆԳՆ-ն։ Ձերբակալվածների թվում են Լիբանանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եմենի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Կամերունի, Հնդկաստանի, Հորդանանի,...

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել uպառնալիքները. Պուտին

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել uպառնալիքները. Պուտին

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել սպառնալիքները և ունենան հարվածային հզորություն՝ թշնամու ռազմածովային խմբավորումներին արդյունավետորեն հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը...

Քաղաքական վախկոտները չեն կարող ջնջել մեր հավաքական հիշողությունից Մոնթեի անունը. Դանիելյան

Քաղաքական վախկոտները չեն կարող ջնջել մեր հավաքական հիշողությունից Մոնթեի անունը. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ՝ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերային և դրա շրջանակում ներկայացված ազգային պարին: Բայց արդյո՞ք...