Հայաստանում է Ղազախստանի փոխվարչապետը

6 Նոյեմբերի, 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը քննարկվել են նաև Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու․ Վարդևանյան

  «Օտարերկրյա պարտադրանքի, կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են բանեցնում, որ ստանան իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում...

Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը․ Նարեկ Կարապետյան

  «Դատական պրոցեսները, գիտեք, ունեն ընդամենը մեկ պատճառ։ Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Իրական մեղադրանքը դուք էլ գիտեք, որ դա է»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ...

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Շարունակվել է ապացույցների հետազոտումը, մասնավորապես, մեղադրողն ընթերցել է գրավոր ապացույցները։ Գագիկ Խաչատրյանն այսօր...

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի...