Հայաստանին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա. Արմեն Այվազյան

5 Օգոստոսի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․

«Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ իշխանության բերեցին Հայաստանում ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով։

Փաշինյանական դրածո իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ լիկվիդացիոն հանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունն ամբողջությամբ բարդվի ՀՀ կառավարության «սխալների» և ընդհանրապես հայ ժողովրդի վրա, իսկ բուն կազմակերպիչները մնան ստվերում և երբևէ պատասխանատվության չենթարկվեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախյան կորստի մեղքն ամբողջությամբ դնում են հայ ժողովրդի վրա, արտահայտում են Հայաստանի թշնամիների տեսակետը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Հայաստանի դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկվելով իր տերերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկվիդացիայի այս հանցավոր ծրագիրը բախվել է մի շարք լուրջ խոչընդոտների՝

1. Հայ ժողովուրդը դեռևս ամբողջությամբ չի հանձնվել և շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցավոք, այս դիմադրությունն այժմ անկազմակերպ ու հատվածական է՝ քաղաքական վստահելի և հեղինակավոր առաջնորդող ուժի բացակայության պատճառով։ Այդուամենայնիվ, հայությունը դեռևս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թե՛ գաղութարարներին, թե՛ նրանց տեղական դրածոներին։

2. Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանային գերտերություն, կտրականապես դեմ է Հայաստանի լիկվիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքն անխուսափելիորեն լինելու է թուրանական միության առաջխաղացումը՝ Իսրայելի և Արևմուտքի աջակցությամբ՝ ուղղված հենց Իրանի դեմ՝ երկրի կազմալուծման և մասնատման նպատակով։

3. Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկվայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունված քաղաքական կուրսի հարցում։ Թեև ռուսական վերնախավում կան ադրբեջանամետ և թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ ուժային կառույցներում սկսել է ձևավորվել պահանջ՝ վերանայել այսրկովկասյան քաղաքականությունը։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Ամեն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին և հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի», Սյունիքի ճանապարհների «արտապատվիրակման» («Թրամփի կամրջի») կամ մեկ այլ գեղեցիկ փաթեթավորմամբ։
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է»։

Նմանատիպ նյութեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...