«Հայաստանին ցանկանում են կլանել «Մեծ Թուրան» նախագծի մեջ, որի ողնաշարը «Զանգեզուրի միջանցքն» է». Արա Այվազյան

7 Փետրվարի, 2026

«Մենք պետք է դուրս գանք մեզ պարտադրվող «պատերազմի կամ խաղաղության» կեղծ դիլեմայի տրամաբանությունից»․ այս մասին ասել է ՀՀ նախին արտգործնախարար Արա Այվազյանը։ Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իրական նպատակները։

«Ակնհայտ է, որ վերջիններս չեն ձգտում Հայաստանի հետ խաղաղ համակեցության, նրանց ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ։

Դրանք կայանում են նրանում, որ Հայաստանը դառնա կենսունակությունից զուրկ, զրկվի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, խորացնի իր կախվածությունը թյուրքական աշխարհից, իսկ իրենց համար բարենպաստ պայմանների դեպքում՝ կլանվի «Մեծ Թուրան» նախագծի շրջանակներում։ Այս ռազմավարության ողնաշարը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխմանը՝ հօգուտ Բաքվի և Անկարայի»,- ընդգծել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում...

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...