Հայաստանին կմնա ստորացված քարտեզ ու նոր պատերազմ՝ այս անգամ արդեն Սյունիքում. Կամենդատյան

9 Օգոստոսի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՄՆ-ն Աֆղանստան մտավ՝ իբր խաղաղություն բերելու, բայց խայտառակ փախավ՝ թողնելով միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու զինամթերք Թալիբանին։
Այսօր նույն մեխանիզմն է գործի դրվում նաև մեր տարածաշրջանում։ Խաղաղության կեղծ թղթեր՝ կնքված պարտվողների սեղաններին, որոնք չունեն ո՛չ միջազգային երաշխիք, ո՛չ տնտեսական հիմնավորում, ո՛չ էլ ազգային արժանապատվություն։ Դրանք ստորագրվում են միայն իշխանություն պահելու դիմաց։
Չորս տարի առաջ էլ «խաղաղություն» էին խոստանում աֆղանցիներին, այսօր էլ մեզ են խաբում «միջանցք» ասվածով, որն իրականում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ծրագիր է։
Թրամփը, Բայդենը, ով էլ լինի, չորս տարի անց իր ծրագրերը դեն է նետելու՝ ինչպես եղավ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում։ Իսկ Հայաստանի վրա կմնա ստորացված քարտեզ ու նոր պատերազմ՝ այս անգամ արդեն Սյունիքում։
Թե ինչու է հիմա Հայաստանը համաձայնություն տալիս միջանցքի, հարց է, որ ուղղակի ապշեցնող է։ Եթե համաձայն էինք «հորիզոնական կապի» գաղափարին, ինչո՞ւ ժամանակին չհաջողվեց դա անել՝ ունենալով մեր իսկ վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքը։ Որովհետև այդ պահին Արցախի տարածքը դեռ հայկական էր։ Հիմա՝ Արցախի հանձնմամբ և Լաչինի փակմամբ, միջանցքի տրամադրումը ոչ թե երկկողմ փոխանակում է, այլ մաքուր տարածքային զիջում։
Այսպես՝ Հայաստանի գործող իշխանությունը փաստացի հաստատեց, որ Արցախն այլևս Հայաստանի հետ կապ չունի, իսկ հիմա փորձում է նույն տրամաբանությամբ տարածք զիջել նաև Սյունիքում։
Խաղաղություն չեն բերում դրսից թելադրված թղթերը։ Դրանք բերում են նոր նվաստացում։
Այդ թղթերը՝ ինչպես Մյունխենի, Քեմփ Դեվիդի կամ Օսլոյի պայմանագրերը, միշտ վերանայվում են նոր իշխանությունների կողմից։ Նոր Հայաստանը պարտավոր է պատռել այս ստրկացուցիչ թղթերը և վերագծել մեր իրավունքների սահմանը՝ ոչ թե նվաստացած, այլ հաղթողի իրավունքով։
Թղթերով խաղաղություն չկա։ Այսօր Հայաստանի իշխանությունները միջանցքի տրամադրման գաղափարը փաթեթավորում են որպես «տարածաշրջանային խաղաղություն»։ Բայց փաստացի դա Հայաստանի տարածքային ամբողջականության պառակտում է։
Ու այստեղ կա մեկ շատ կարևոր հանգամանք․
Հայաստանի օրենսդրությունն արգելում է հողերի վաճառքը ոչ ռեզիդենտներին։ Այսինքն՝ կառավարությունը իրավասու չէ միջպետական համաձայնագրերով փոխել կամ վաճառել ՀՀ հողը այլ երկրի օգտին։
Ավելին, ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածը հստակ սահմանում է․ եթե տարածքի օտարման կամ իրավական կարգավիճակի փոփոխության հարց է ծագում, ապա պարտադիր է հանրաքվե անցկացնել։
Միջանցք տրամադրելը հենց այդպիսի հարց է։ Դա տարածքի իրավական կարգավիճակի փոփոխություն է՝ լինի դա էքստրատերիտորիալություն, վերահսկողության փոխանցում կամ սահմանային ռեժիմի վերացում։ Իսկ եթե հանրաքվե չի եղել, ուրեմն միջանցքային բոլոր պայմանավորվածությունները ոչ միայն անօրինական են, այլև հակասահմանադրական։
Ու թող չփորձեն ժողովրդին խաբել «ճանապարհ» անվանումով։ Ճանապարհը բոլորի համար բաց է, բայց միջանցքը այլ բան է։ Դա ճանապարհ չէ, դա ներխուժման օրինականացման ձև է։
Եթե այս իշխանությունը հող է հանձնում առանց հանրաքվեի, ուրեմն խախտում է Սահմանադրությունը, ծառայում է այլ պետության շահերին և պետք է կրի օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն»։

Նմանատիպ նյութեր

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, մեկ տարի առաջ «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, մեկ տարի առաջ «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Լուր տարածվեց, թե Տիգրան Ավինյանը փրկել է կամրջից նետվել ցանկացող քաղաքացու կյանքը։ Պարզվում է, որ 2020 թվականին «Հաղթանակի» կամրջից նրա ինքնասպանության փորձը կանխել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը։ Բացի Արման Աբովյանից և Տիգրան Ավինյանից, այլ փրկողներ ևս...

50․000 դրամ և փորձաշրջան․ Ինչպես կիրագործվի Փաշինյանի նախընտրական խոստումը

  Հայաստանում 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել ոստիկանության որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այժմ այն քաղաքացիները, որոնց պատժաժամկետն ավարտվել է,...

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։...

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի,...

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝...