Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում. Արմեն Պետրոսյան

13 Հունիսի, 2025

Տարածրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է․

««Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս

Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։

Ըստ այդմ.

1․ Մինչև բուն ռազմագործողությունը, Իսրայելն իրականացրել է, այսպես կոչված, «մոլորեցման գործողություն»՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը, միջազգային հանրությանը, իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։

Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների և քաղաքական վերլուծաբանների մոլորեցում, ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրավված են եղել միայն «մի քանի գաղտնի գործընկերներ», իսկ հայտարարությունների և բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում և Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

2.Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության (Մոսադ) տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա գիշերվա ընթացքում իսրայելական օդուժի ավելի քան 200 կործանիչ շուրջ 300 «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» հարված է հասցրել Իրանի տարածքով մեկ տեղակայված ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային, հրթիռաշինական, պաշտպանական և ռազմավարական բնույթի այլ օբյեկտների, ինչպես նաև՝ Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջուկային ոլորտի առանցքային գիտնականների կեցավայրերին։

3․ Այս գործողությանը տրամաբանական շարունակությունն է 2024 թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումների, որոնց արդյունքում էական հարված էր հասցվել Իրանի ՀՕՊ համակարգին։

4․ Հաշվի առնելով իսրայելական ռազմագործողության աշխարհագրությունը, որն ընդգրկել է Իրանի տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում՝ հյուսիս-արևմուտքը, Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում…»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...