Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ

16 Սեպտեմբերի, 2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքում կիսվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի վերջին ուղերձով։ Կարապետյանը ընդգծել էր, որ «Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից»։

Գրառման տակ մեկնաբանությամբ արձագանքել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վերջինս հիշեցրել է կառավարության ծրագրերի մասին՝ նշելով.

«Դրա համար էլ հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ ու բոլորը կստանան առողջության ապահովագրություն»։

Շուշանյանը, արձագանքելով նախարարի մեկնաբանությանը, նշել է, որ խոստացած համակարգի շուրջ տարիներ շարունակ անորոշություններ ու հետաձգումներ են եղել։

«Պարոն Պապոյան, վստահ եմ, որ նախընտրական ամիսներին Ձեր ասածը միանգամայն հնարավոր է, անգամ այն, ինչը դեռ 2018-ի ծրագրով էր խոստացվել և մինչ օրս չի արվել։ Վտանգավորն էլ հենց դա է։ Խնդիրն այն է, որ այդ նույն խոստումը տրվել է դեռևս 2018-ին, ապա 2021-ի կառավարության ծրագրով նույնպես ու տարեցտարի չի ներդրվել։ Մենք բոլորս արդեն մի քանի տարի պետք է օգտվեինք այդ համակարգից։ Ավելին, խոստումից 6 տարի անց վարչապետն ինքն է խոստովանում անորոշությունների մասին, որոնք կարող են մեծ ձախողման պատճառ դառնալ»։

Շուշանյանը նաև ընդգծել է, որ մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ոչ հստակ հաշվարկ, ոչ էլ կանխատեսումային սցենարներ․ առանց դրանց ապահովագրական համակարգը կարող է կրկնել պետպատվերի խնդիրները՝ մարդկանց հերթագրելով ու սպասեցնել մինչև հաջորդ տարի։

Անդրադառնալով գործատուների վրա դրվող հավելյալ բեռին՝ նա հավելել է, որ նախագծում ապահովագրության իրական մեխանիզմ առհասարակ բացակայում է, և անհրաժեշտ է հրապարակել վերլուծություններն ու հաշվարկները՝ հանրային վստահություն ձևավորելու համար։

Շուշանյանի պատասխանին Պապոյանը դեռ չի արձագանքել։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...