Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան

17 Մարտի, 2026

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Աբովյանը գրել է. «Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգերից, պարերից, տեսախցիկի առջև տարբեր տեսակի սննդամթերք ուտելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց « հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ այսինքն Իլհամ Ալիև անունով մեկը։
Հիշեցի այդ ենթաթուրքի հարցազրույցներից մեկը։
Իհարկե չեմ ուզում նրա խոսքերը մեջբերել, բայց այնուամենայնիվ։
Ահա ուղիղ մեջբերումներ։
— Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։
— Ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն բնակվելու Հայաստանում, քանզի այդ երկրի տարածքները պատմական “արևմտյան ադրբեջան” են , և մենք այնտեղ կվերադառնանք ավտոմեքենաներով․ դա անխախտ հումանիտար իրավունք է։
— Թող բոլորը իմանան և լսեն․ մենք օգտագործում եինք Հայաստանի վրայով անցնող օդային միջանցքը ինչպես ուզում ենք և երբ ուզում ենք, և Հայաստանին այդ մասին չենք էլ զգուշացնում։
…
Հուսով եմ՝ սա բավական է հասկանալու համար, թե ինչպիսի «խաղաղություն» են մեզ պատրաստում հայաստանյան իշխանությունները, երբ իրենց մեջտեղից ճղում են թե իբր «խաղաղություն» են բերել։
«Արցախ» բառի փաստացի արգելք, մշտական հարձակումներ ու վիրավորանքներ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, պայքար հայամետ այլակարծության դեմ, հայկական ազգային ինքնագիտակցության ճնշում, ստեր և պատմության մանիպուլյացիաներ Հայաստանի մասին…
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին։
Այն «խաղաղությունը», որը պատրաստում են փաշինյանական իշխանությունները, ձևավորվում է ադրբեջանական և թուրքական հայեցակարգի համաձայն, որքանել մեզ փորձեն համոզել հակառակը։ Սա այլևս փաստ է։
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի»։
Սա նախընտրական գործընթաց չէ։ Սա փաստացի «թավշյա» հավատարմության երդում է Թուրքիային և Ադրբեջանին՝ դրանց կողմից այս իշխանությանը անվերապահ աջակցություն ստանալու դիմաց։
Պետք է շատ հստակ և ուղիղ հասկանալ, որ ընթանում է նենգ վերաձևակերպում ամեն ինչի, ինչը որևէ կերպ կապված է հայերի , որպես Ազգ և Պետություն դիմադրելու հնարավորության հետ։
Ընդգծում եմ՝ ոչ թե հարձակվելու կամ ագրեսիա ցուցաբերելու, այլ գոնե դիմադրելու փորձերին, որոնք ուղղված են Հայաստանի ապամոնտաժմանը։
Ահա այսպես՝ երգ ու պարով, վախով ու թրքամետ ահաբեկմամբ, այս իշխանությունները ձևավորում են իրականության ընկալման լիակատար քայքայում հասարակ մարդկանց մոտ։
Եվ պետք չէ ինքներս մեզ խաբել, որ դա այդպես չէ։
Բավական է։»։

Նմանատիպ նյութեր

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...