Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում. «Հայաստան» դաշինք

3 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ

Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 4-ին Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ հաջորդ օրը՝ ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սրանք իրապես կարևոր իրադարձություններ են, որոնց բովանդակային նշանակությունը Հայաստանի համար կարող էր լինել շատ ավելի մեծ, եթե հաշվի առնվեր այս միջոցառումների անցկացման ժամանակահատվածը։ Ներքաղաքական լարված մթնոլորտում, համապետական ընտրություններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանությունների կողմից անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն, իսկ եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։ Ցավով արձանագրում ենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ նպաստելու ՀՀ–ԵՄ գործընկերության շարունակական զարգացմանը՝ հիմնված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի», ընդհանուր արժեքների և պատմական փորձի վրա։ ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ինչպես ներքաղաքական նպատակներով շահագործումից, այնպես էլ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստից, ինչի լավագույն հնարավորությունները սահմանված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տրամաբանությամբ։

Մենք Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին կոչ ենք անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ, հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը, այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը, օրենքի գերակայության ոտնահարումը և քաղաքական ազատությունների սահմանափակումը հետզհետե դժվարացնելու են նրանց «եվրոպական պաշտպանությունը»։ Հայաստանի իշխանությունների ապօրինությունների նկատմամբ զուտ քաղաքական հաշվարկներով պայմանավորված կրավորական կեցվածքը, այդ թվում եվրոպական գործընկերների կողմից, հանգեցրել է Հայաստանում քաղբանտարկյալների թվի աննախադեպ աճին։

Եվրոպական կառույցները պատշաճ քաղաքական վարք չդրսևորեցին և չդատապարտեցին նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձազերծած և շարունակվող հակաօրինական արշավը։

Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թվում՝ Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եվրոպական միությունն այն եզակիներից է, որն ունի իրավապայմանագրային պարտավորություններ՝ հետևելու Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանում տեղակայվելիք երկրորդ քաղաքացիական առաքելությունը ամբողջությամբ հավատարիմ կմնա իր մանդատին և կառաջնորդվի քաղաքական ներառականության սկզբունքով՝ իր աշխատանքներում երաշխավորելով ընդդիմության լսելիությունը։

Նմանատիպ նյութեր

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...