Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

12 Նոյեմբերի, 2025

«2025 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական հատվածը արձանագրել է 5.7% անկում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.055 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ամենաուժեղ հարվածը հասցվել է վերամշակող արդյունաբերությանը՝ արդյունաբերական զարգացման ռազմավարական միջուկին»,-գրում է ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Նա մանրամասնում է.

«Եթե մեկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցվել է տեղային աճ՝ 9.6%, մինչև 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հավասարակշռել ընդհանուր կորուստները:

Հատկապես մտահոգիչ է մետաղագործության անկումը՝ 10%, որը հաջորդել է նախորդ տարվա 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործությունը ավանդաբար Հայաստանի արդյունաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։

Հանքարդյունաբերությունը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթե 2024-ին այն նվազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամենը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թվացյալ ՛՛դրական միտումը՛՛ ավելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է․ սեպտեմբերին կրկին արձանագրվել է 0.4% նվազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։

Այս ֆոնին ծառայությունների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչև 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մոտ 7.5 մլրդ դոլար)։ Ծավալային առումով ծառայությունների ոլորտը արդեն զգալիորեն առաջ է անցել արդյունաբերությունից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։

Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսությունը արագորեն կորցնում է հավասարակշռությունը արտադրող և սպասարկող ոլորտների միջև՝ վերածվելով ծառայությունների տնտեսության առանց արդյունաբերական հենարանի։ Սա ոչ թե անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգության և արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ դոկտրինի բացակայության արտացոլում»։

Նմանատիպ նյութեր

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման...

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ «Բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն լինի Միացյալ Նահանգների հետ: Մենք...

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ը

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի...

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ «Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային ջրային ճանապարհով անցնելու համար տուրքեր կամ վճարներ...

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն

Երևանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, Բրյուսելում օտարերկրյա լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:  «Դա թույլ կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական...