Հայաստանի առաջիկա ԱԺ ընտրությունները դարձել են արտաքին խաղացողների արդեն բացահայտ միջամտության առարկա. «Փաստ»

17 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ էության, Հայաստանի առաջիկա ԱԺ ընտրությունները դարձել են արտաքին խաղացողների արդեն բացահայտ միջամտության առարկա: Այդ «խաղացողները» որոշել են խառնվել մեր պետության ներքին գործերին ու, որ հատկանշական է տվյալ դեպքում, դա սկսել են անել անթաքույց, բացեիբաց:

Եվրամիությունն, օրինակ` բացահայտ հայտարարեց, որ «քեշ փող» է դնում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Չափազանց պարզ հասկացրեցին Փաշինյանի իշխանությանը, թե ինչ ուզում եք՝ արեք, կուզեք՝ մոլդովական տարբերակով, կուզեք՝ ավելի վատ, «փողը տված ա»:

Հիմա արդեն «պարահանդեսին» միացավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ բացեիբաց հայտարարելով, թե Հայաստանի առաջիկա ընտրություններում իրենց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նրան են իրենք աջակցում (տեսնես՝ կասկածող կա՞ր): Ու ստացվում է, որ այն ամենը, ինչ վերջին տարիներին ու հատկապես 2025-ի ընթացքում անում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսյալ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմից մինչև ՀԷՑ-ի խլում ու ընդդիմադիրների նկատմամբ տեռոր, այսինքն՝ այն ամենը, ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում, լիովին տեղավորվում են, համապատասխանում են Արևմուտքի և Թուրքիայի ծրագրերին: Դե, հասկանալի է՝ գումարած Ադրբեջանը:

Մյուս կողմից՝ ռուսական պետական քարոզչամիջոցի մի հաղորդավար ինչ-որ բան էր բլթացրել եթերում, և ՔՊ-ն ամբողջ կազմով հարձակվել էր նրա վրա, ՌԴ դեսպանին անգամ կանչեցին ԱԳՆ՝ բողոք հայտնելու: Բայց, այ, Ֆիդանի դեպքում «դուխովների» «դուխը» աներևութացավ, ոչ մի քպական ծպտուն չհանեց, օրինակ՝ թե դու ո՞վ ես, այ Հաքան Ֆիդան, որ մեր երկրի ներքին գործերին խառնվես… Չնայած, չէ, ինչոր ծպտուն, այնուամենայնիվ, հանեցին, նույնիսկ շնորհակալություն հայտնեցին:

Այնքան բացահայտ և խոսուն է այս ամենը, որ հազիվ թե լրացուցիչ մեկնաբանությունների կարիք լինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ․   «Փաստ» թերթի՝ 17․ 01․ 26

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...