ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։
Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերն այն մասին, որ հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ հայտ ներկայացնեն Եվրամիությանը և պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
«Իմ կարծիքով, դա չի խոսում հայ ընտրողների, հայ ժողովրդի նկատմամբ շատ մեծ վստահության մասին։ Հենց պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ. ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիների ընթացքում ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարին՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին»։
Նախկին նախագահ Քոչարյանի կալանավորման և երկրի մեկ այլ նախկին ղեկավար Սարգսյանի հետապնդման վերաբերյալ Լավրովն ասել է.
«Մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից… Այդ շահերը պետք է, իհարկե, գերիշխեն»: Նա նշել է, որ ներկայիս իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի ԵՄ և առաջնորդվում են այլ խնդիրներով։






