Հայաստանը մտադիր չէ հնդկական սարքավորումները կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան

11 Մարտի, 2025

Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կողմի դեմ կիրառելու մտադրություն չկա. այս մասին WION-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանցքային ուշադրություն դարձնելով պաշտպանական հատվածի բարեփոխմանը:

Աղբյուրը նկատում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը. Հնդկաստանը դարձել է Հայաստանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար, Հայաստանը ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ դառնալով մաքուր հնդկական արտադրության պաշտպանական միջոցների առաջին միջազգային գնորդը:

«Դե, ակնհայտորեն, պաշտպանությունն այն ուղղություններից է, այն ոլորտներից, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ։ Եվ ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց այն, ինչ ուզում եմ նշել, այն է, որ այս համագործակցությունը, և մասնավորապես, Հայաստանի կողմից հնդկական արտադրության որոշ կոնկրետ սարքավորումների գնումը նպատակ չունի դրանք կիրառել երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք խաղաղ բանակցություններ ենք վարում մեր արևելյան հարևանի հետ: Բայց նաև, ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության և կայունության հաստատման և մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանության ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացի մեջտեղում, և այստեղ որոշ կոնկրետ ոլորտներում Հնդկաստանի փորձը, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին նշեմ, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և որևէ երրորդ կողմի դեմ այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա», — ասել է Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...