Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան

10 Մայիսի, 2026

Հենց այս ընթացքն է, որ Հայաստանը վերածելու է «գուբերնիայի»: Եվ այլեւս կարեւոր չէ՝ Ռուսաստանի՞ գուբերնիայի միայն, թե միանգամից՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի կամ Չինաստանի, կամ Հայաստանը վերածվելու է դե ֆակտո աշխարհաքաղաքական մի «կոնսորցիումի», որտեղ բաժնեմասերի շուրջ խոշորները կպայմանավորվեն իրենք: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Երբ իշխանություն պահելը դառնում է ինքնանպատակ՝ այնպիսի պետությունում, ինչպես Հայաստանը, պետության համար վերը նշածս ճակատագիրը դառնում է անխուսափելի: Եվ Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն, որի հիման վրա նաեւ՝ իրավիճակի որակական փոփոխություն: Ընտրական պրոցեսը դա անելու հնարավորություն է, որը բաց թողնելը կարող է լինել աններելի: Կրկնեմ, այստեղ բացարձակ չկա էմոցիոնալ բաղադրիչ:

Սա քաղաքական իրավիճակն է, որից հանրային ուշադրությունը հենց փորձում են շեղել էմոցիոնալ-հռչակագրային բնույթի ճառասացությամբ՝ ինքնիշխանության, «իրական Հայաստանի», «խաղաղության» եւ այլնի մասին: Մինչդեռ, Հայաստանն «աշխարհաքաղաքական կոնսորցիումի» վերածելու պրոցեսը լինելու է հենց պատերազմով: Այլ կերպ դա չի լինում: Հետեւաբար, դրանից խուսափելու պատեհ հնարավորությունը՝ ընտրական այս գործընթացն եւ դրանում ընդդիմության առաջատար ուժերից որեւէ մեկին ձայն տալը, որպեսզի ձեւավորվի փոփոխության անհրաժեշտ հեռանկարը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...