Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13 Նոյեմբերի, 2026

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։

Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում...

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան...

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ցավակցագրից․ «Ցավակցությունն ենք հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի...

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ իրո՞ք թվում է, թե Փաշինյանի և նրա ենթակաների բոլոր այս ռիլսերը՝ թուրքական բանաններով, նեղ կոշիկներով, թուրքերի հետ եղբայրանալու տեսարաններով, ՀԱՊԿ-ի մասին քառատողերով, ԵՄ-ին անդամակցելու...

Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am

Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am

Yerkir.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցումով ակնկալել էր տեղեկատվություն/տվյալներ 1991 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների...