Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական ներկայացուցչություն

3 Սեպտեմբերի, 2026

Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձևավորվող տնտեսական կապերն ու առևտրային հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։

«Կարգավորման գործընթացի արդյունքում առաջացող տնտեսական հարաբերությունները, համակարգումը և առևտրային հարցերը տեղում կառավարելու համար մենք Վանում համապատասխան ներկայացուցչության ստեղծումը դիտարկում ենք որպես ռազմավարական անհրաժեշտություն։

Որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատ՝ մենք նույնիսկ պատրաստ ենք մեր ժամանակակից ծառայողական շենքում տարածք տրամադրել նման ներկայացուցչության ստեղծման համար և այդ ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերել»,-ասել է Թաքվան։

Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն ընդգծել է, որ ինքն ու իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում չեն ներկայացնում Թուրքիայի ազգային քաղաքականությունը։ Նրանց նպատակը Վանի և տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները ներկայացնելն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...