Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

9 Հունիսի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում։

Նախ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը նորանկախ Հայաստանի առաջին օրենքներից էր (ընդունվել է 1991թ. հունիսի 17֊ին)։ Առաջին անգամ օրենսդրությամբ Հայ Եկեղեցին հռչակվեց որպես Ազգային Եկեղեցի, սակայն այդ դրույթը հետագայում չարտացոլվեց 1995թ. դեկտեմբերի 7-ի Սահմանադրությամբ։

Սահմանադրության 2005թ. փոփոխություններով, բարեբախտաբար, ամրագրվեց «Ազգային եկեղեցի» եզրույթը, միաժամանակ ամրագրվեց, որ պետության հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Ըստ այդմ էլ՝ 2007 փետրվարի 22֊ին ընդունվեց համապատասխան օրենքը։

Սահմանադրության 2015թ. փոփոխություններով Հայ Եկեղեցուն առնչվող դրույթները, ըստ էության, մնացին անփոփոխ։

Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը ոմանք խիստ վիճահարույց էին համարում ու առավել ևս այժմ են համարում, ընդ որում, հղում անելով իբր միջազգային իրավական չափանիշների վրա։ Դեռևս 2017թ. մի գիտական հոդվածում (Մտքի, խղճի և կրոնի ազատության կառուցակարգային և իրավական երաշխիքները ՀՀ Սահմանադրությունում, «Բանբեր Երևանի համալսարանի», Իրավագիտություն, Հասարակական գիտություններ, № 3(24), Երևան – 2017, էջ 25-41) հստակ հիմնավորել եմ, որ միջազգային որևէ կազմակերպություն կամ դատական ատյան չունի այդպիսի դիրքորոշում, ավելին՝ կան կրոնը պետական հռչակած և ավանդական եկեղեցիներին էլ ավելի մեծ արտոնություններ ամրագրած ԵՄ անդամ պետություններ ….

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...