Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը․ Դանիելյան

7 Ապրիլի, 2026

«Երբ ԵՄ և ԵԽ ամբիոնները պատգամավորների, հիմնականում՝ թուրք, ադրբեջանցի և ալբանացի, ծափերի ներքո համառորեն օգտագործվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքներ հնչեցնելու, ընդհուպ՝ «գործակալ» և «ահաբեկչություն հովանավորող» կառույցներ անվանարկելու նկրտումներով, Հայ Եկեղեցին հարկադրված նախաձեռնեց այդ կառույցներին պարզաբանումներ փոխանցելը: Միջազգային կառույցները, այդ թվում գիտաժողովների անվան տակ (հիշենք, օրինակ թե ինչպես անցյալ տարի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով գիտաժողովը) հակաեկեղեցական զրպարտանքով հեղեղված են նաև ադրբեջանական իշխանության, հատկապես՝ հոգևոր առաջնորդ Փաշազադեի ջանքերով: Ընդ որում, մինչ այդ, Հայ Եկեղեցին շուրջ մեկ տարի, սկզբունքորեն զերծ է մնացել միջազգային կազմակերպություններին դիմելուց, թեպետ՝ լիարժեք հիմքեր է ունեցել: Սակայն անտեսելն արդեն դարձել էր չափազանց վտանգավոր»,-գրել է  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա շարունակել է. «Հիմա այս պարզ ու տրամաբանական արձագանքը որոշ հաստիքային քարոզիչներ փորձում են հրամցնել իբրև ներքին գործերին միջամտելու հրավերք, մոռանալով, որ հրավերքի հեղինակները հենց իրենք են, իսկ Հայ Եկեղեցին ընդամենը փորձում է հերքել ամենուրեք տարածված բացահայտ անհիմն զրպարտանքը:

Ամենակարևորը՝ Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը …»։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...