Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են

1 Մայիսի, 2026

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է:

Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից:

«Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», — ասել է նա:

Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է:

Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» — «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։

Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանում մայիսի 1-ը և 4-ը ոչ աշխատանքային օրեր են։ Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է, իսկ մայիսի 4-ը (երկուշաբթի) հանգստյան օր է հայտարարվել կառավարության որոշմամբ՝ Երևանում կայանալիք խոշոր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատճառով։

Նմանատիպ նյութեր

Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել է

Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ «Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...