Հայ հասարակությունը այսօր ապրում է ծանր ու ցավոտ ժամանակներում․ Արման Աբովյան

17 Օգոստոսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման ԱԲովյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե իբր համերգների, փառատոների ու զանգվածային միջոցառումների այցելուների թիվը ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ կան հայ հասարակության մեջ։ Ասում են՝ եթե մարդիկ գնում են համերգների, ուրեմն «մոռացել են խնդիրները», «հաշտվել են իրականության հետ», կամ էլ «չեն մտածում երկրի ապագայի մասին»։

Սա մեծ սխալ է ու խեղաթյուրված պատկեր, որը ներկայիս իշխանությունը փորձում էր ներկայացնել, որպես մի երևույթ, համաձայն որի մարդիկ թքաց ունեն իրենց Երկրի ճակատագրի վրա և ցանկանում են միայն ուտել-խմել-զվարճանալ։

Գտնում են նույնիսկ մարդիկ, որոնք սա փորձում են կապիտալիզացնել քաղաքական օրակարգերի մեջ, իբր մարդիկ վերջնականապես անասնացել են և ընդունել են երկրի ստորացման, , նսեմացման և ի վերջո ոչնչացման գաղափարը ադրբեջանամետ “իրական Հայաստանի” գաղափարի ներքո։

Բայց սոցիալական հոգեբանությունը ուսումնասիրող յուրաքանչյուր մասնագետ կփաստի, որ դա այդպես չէ։

Հայ հասարակությունը այսօր ապրում է ծանր ու ցավոտ ժամանակներում։ Մարդիկ խորապես անհանգստացած են երկրի վիճակով, քաղաքական գործընթացներով, սոցիալ-տնտեսական դժվարություններով։ Կորստի ցավը , արժանապատվության վերականգման անհրաժեշտությունը և ի վերջո Արցախը մոռացված չէն։ Հազարավոր ընտանիքների համար այս ցավը ամենօրյա հուշ է, անջնջելի վերք։

Բայց պետք է տարբերել հասարակական տրամադրությունները և սոցիալական կյանքը։ Մարդը կարող է գնալ համերգ, լսել երաժշտություն, մի քանի ժամ անցկացնել ընկերների հետ։ Բայց դա չի նշանակում, թե նրան անտարբեր է այն, ինչ տեղի է ունենում երկրում։ Մշակույթը, երաժշտությունը, արվեստը միշտ եղել են այն ուժը, որով մարդը հաղթահարել է ամենածանր կացությունները։ Երբեմն համերգ գնալը պարզապես նշանակում է՝ հավաքել ուժերը, շունչ քաշել ու շարունակել ապրել այս բարոյահոգեբանական մղձավանջի մեջ։

Ամենևին ճիշտ չէ պատկերացնել, թե լիքն համերգասրահը «հիշողության պակասի » կամ «անհոգ վերաբերմունքի» ապացույց է։ Ժողովրդի ցավը չի մարում համերգի վերջին նոտայի հետ։ Այն շարունակում է ապրել ներսում, արտահայտվել խոսքերում, հասարակական քննարկումներում, քաղաքական պայքարում։

Ուստի, եթե ուզում ենք հասկանալ, թե իրականում ինչ է զգում և մտածում հայը, պետք է նայենք խորքին՝ անհանգստությանը, մտահոգությանը, հիշողությանը և արդարության պահանջին, որը ակնհայտորեն գերակայում է հասարակական տրամադրություններում։

Մարդիկ չեն մոռացել ոչինչ…»

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...