«Հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, թե՞ բանականության կորուստ. պատգամավոր

4 Նոյեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եվրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեցին իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը ներկայացնող պատգավորներ Պիերֆրանչեսկո Մարանի և Մարկոս Ռոս Սեմպերեի հեղինակած՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանին քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։

ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք կուսակցության ինքնահռչակ իշխանությունը», քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը, եթե ներսից չլիներ…»։

 

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...