Հատկապես կարևոր է լինելու մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ ելույթը. Գևորգ Դանիելյան

25 Մայիսի, 2025

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունները հետապնդել ու հետապնդում են մեկ նպատակ՝ ճանապարհ հարթել կեղծարարությամբ հայ հոգևոր֊ազգային արժեքները յուրացնելու, սեփականացնելու իսկ դրա անհնարինության դեպքում, այդ արժեքները բարբարոսաբար ոչնչացնելու նկրտումների համար։
Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չբավարարվեց Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ թեմայով գիտաժողով կազմակերպելով, դրան հաջորդեցին արդեն Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գերդոզավորված կեղծիքները, ըստ որոնց՝ իբր Մայր Աթոռը հիմնադրվել է ադրբեջանական տարածքում։
Այս բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում, սակայն հատկապես կարևոր է լինելու ս.թ. մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ՝ շուրջ 400 բարձրաստիճան հոգևորականների առջև ելույթը, որում խիստ փաստարկված բացահայտվելու է ողջ այդ կեղծարարությունը և դրա հեռահար նկրտումները։ Բնորոշ է այն, որ Մայր Աթոռի ջանքերով համաժողովը կրելու է «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագիրը»:

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...