«Հատիկ առ հատիկ» խլելու մասին էլ գրեք, բարձրաստիճան դեմքեր․ Հակոբ Բադալյան

8 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրումէ․

«Սա մի աղաղակող անամոթության մասին է: Տարածքը, որ տեսնում եք լուսանկարում, գտնվում է Գայի պողոտայի անմիջապես հարեւանությամբ: Տարածքի երեք կողմից շենքեր են՝ հինգհարկանի եւ բարձրահարկ: Այս գոտին այդ շենքերի համար հանրային օգտագործման բացառիկ գոտի է: Ծանոթ եմ, որովհետեւ Նոր Նորքում է եւ հաճախ եմ անցնում այդ հատվածներով: Այն անմիջապես իմ բնակության հատվածի հետ չունի առնչություն, բայց պատկերն այնքան աղաղակող է, որ պարզապես անհնարին է լինել անտարբեր:

Ուրեմն ինչ որ մեկը այս հատվածում ստացել է սեփականության իրավունք եւ պատրաստվում է կառուցել բարձրահարկ շենք: Այդ նորակառույցը ոչ միայն ստվերի մեջ է թողնելու հետեւում գտնվող մի քանի շենք, այլ ըստ էության «օկուպացնելու» է միանգամից մի քանի շենքի հանրային գոտու ներուժ ունեցող հատվածը: Այն դեպքում, երբ այդ հատվածը կարող է լինել հիանալի պուրակ ու ծառայել մարդկանց ու երեխաների հանգստին, ժամանցին:

«Հատիկ առ հատիկ» առ հատիկ խլելու մասին էլ գրեք, բարձրաստիճան դեմքեր»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...