Հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել Վրաստան-ՌԴ անցակետի վրացական կողմում

8 Հուլիսի, 2025

Կազբեկի անցակետում, վրացական կողմում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել: Վարորդներն անորոշության մեջ են՝ չեն կարողանում հատել վրացական անցակետը, որ հասնեն Վերին Լարս ու մտնեն Ռուսաստան։

Անցակետից «Ազատությանը» դիմած վարորդներից միայն մեկը համաձայնեց հարցազրույց տալ, բայց պայմանով, որ ձայնը փոխվի ու նույնականացվող ոչ մի տվյալ չհաղորդվի: Ասաց՝ հետագա նոր խնդիրներից է խուսափում:

«Ամսի 3-ից մտել եմ Վրաստան, մինչև էսօր Վրաստանում եմ: Մենակ ես չէ, բոլոր մեքենաները, անգամ դատարկ մեքենան, օրերով կանգնում ենք», — ներկայացրեց վարորդը:

Չձայնագրվելու պայմանով՝ վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ մեկը 5 օր է սպասում Կազբեկի անցակետում, մյուսը՝ արդեն մեկ շաբաթից ավելի և այդպես շարունակ: Պնդում են՝ անցակետի վրացի աշխատակիցները ոչինչ չեն բացատրում:

«Վրացական բոլոր մեքենաներն անկախ նրանից դատարկ է, թե բեռնված է, VIP-ով մտնում-դուրս են գալիս: Իրենց մեքենաները չեն սպասում, իրանց մեքենան մտնում ա Ռուսաստան, դուրս ա գալիս, գնում ա Հայաստանից իր գռուզը բարձում, նորից գալիս ա Ռուսաստան», — ասաց վարորդներից մեկը:

Հաճախ այսպիսի պատասխաններ են լսում. — «Ռուսերեն ինձ ասում ա՝ сперва наши машины»:

Բեռնատարների հայ վարորդը տարակուսած են՝ իրենցից շատերը դատարկ են գնում դեպի Ռուսաստան՝ բեռն այնտեղ բարձելու և վերադառնալու համար, հարցնում են՝ իրենք էլ հո կոնյակ չե՞ն տեղափոխվում, որ կանգնեցնեն ու խմիչքի որակը ստուգեն:

«Մտավախությունը, որ կոնյակից բացի այսուհետ բոլոր բեռնատարներն են արհեստական խոչընդոտներով վրացական սահմանն անցնելու Ռուսաստան հասնելու համար՝ կարծես իրականություն է դառնում», — նեղսրտում են նրանք:

«Ազատության» հետ զրույցում վարորդներից մեկն ասաց՝ իր բեռնատարը հերթերի ցուցակում 9000-րդն է, մինչդեռ իր հետևից եկած մեքենաները հեշտությամբ առաջ են անցնում. — «Ստայանկեն մտնելու համար 40 լարի վճարում ենք, Կազբեկի ստայանկի համար վճարում ենք 80 լարի, տրանզիտի համար վճարում ենք 355 լարի, բայց էդ վճարելու հետ միասին էլ օրերով կանգնած ենք, մնակ իրենց մեքենաներն են գնում»:

Պետեկամուտների կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցն Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։ Այս կառույցից էլ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն արձագանքեց՝ տեղյակ են խցանումներից, աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:

Ամիսներ շարունակ վրացական կողմում խնդիրների են բախվում հատկապես կոնյակ արտահանողները, Վրաստանը սկսել է ստուգել իր տարածքով Ռուսաստան մտնող ու այնտեղ վաճառվող հայկական կոնյակի որակն ու այդ պատճառաբանությամբ բեռնատարներն ամիսներով մնում էին անցակետում: Այս հարցում թեև տեղաշարժ կա, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:

Արտահանողներն ու վարորդներն տարակուսած են՝ այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ Վրաստանը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը հայ արտահանողների նկատմամբ, պետական պաշտոնյաներն էլ այս հարցի պատասխանը չունեն: Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել՝ խնդիրներ չկան, մաքսային նորմալ ընթացակարգ է:

Նմանատիպ նյութեր

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։ Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես...

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...