Հարկադիր կատարողը լիազորել է կարգալույծ Արման Սարոյանին՝ բանկում գործարքներ կատարի. փաստաբան

6 Փետրվարի, 2026

Արման Սարոյանը դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը՝ իբրև թե չի ստացել միջնորդությունը և ծանոթ չէ, 30 րոպե ընդմիջում վերցրեցինք և դատարանին ներկայացրեցինք փոտսային անդորրագիրը, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքից այդ անդորրագրի նույնականացման համարով տեղեկատվությունը, որից երևում է, որ փետրվարի 4-ին նա այդ փաթեթը ստացել է, Aysor.am-ի փոխացմամբ՝ ասել է փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Արման Սարոյանի գործողություններով խոչընդոտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը. «Կոնկրետ մեծ դժվարություններ են առաջացել Մասյացոտնի թեմում, դժվարություններ կան բանկային համակարգում։ Հարկադիր կատարողը բացահայտ օրենքի խախտումներ է թույլ տալիս, իրեն վերագրել է լիազորություններ, որը չունի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի բանկում գործարքներ կատարի։ Նման ապօրինության հետ ինքս չեմ բախվել»։

Նրա խոսքով՝ գալու է ժամանակը, որ այս պաշտոնատար անձինք կանգնելու են օրենքի և դատարանի առջև։

Նշենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քիչ առաջ որոշում է կայացրել հետաձգել Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի գործով դատական նիստը։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` 11:00-ին։

 

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...