Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է․ հայտարարություն

25 Նոյեմբերի, 2026

Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման, ՄԻՊ-ի ուղերձը՝ կանանց նկատմամբ բռնnւթյան վերացման միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։

Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների լրջագույն խնդիրներից է, որը ոչ միայն ոտնահարում է անձի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, այլև սահմանափակում է հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, կրթություն ստանալու, աշխատելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորությունները։

Բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով, հասարակական ընկալումներով կամ անձնական հանգամանքներով։

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ` այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը:

Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։

Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։

Առանձնահատուկ նշանակություն ունի բռնության ենթարկված անձանց համար աջակցության և պաշտպանության արդյունավետ, հասանելի ու վստահելի մեխանիզմների ապահովումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից կամ այլ հանգամանքներից, կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր բարձրաձայնած խնդիրը կստանա պատշաճ արձագանք։

Միաժամանակ, խնդրի արդյունավետ լուծումը ենթադրում է բոլոր դերակատարների հետևողական ու համակարգված համագործակցություն։

Կարևոր է նաև ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, որպեսզի բռնության յուրաքանչյուր դեպք ստանա ժամանակին, համարժեք և արդյունավետ արձագանք։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը համարում եմ իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

Կանանց նկատմամբ բռնության վերացումը միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց չէ։ Այն իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է։ Այս պայքարում անտարբերությունն ու լռությունը տեղ չունեն։ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ բռնությունն անընդունելի է, իսկ յուրաքանչյուր կնոջ և աղջկա իրավունքներն ու արժանապատվությունը՝ պաշտպանված»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը

Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը

Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծում, ի թիվս բազմաթիվ խնդրահարույց դրույթների, խնդրահարույց են նաև դատական իշխանության, արդարադատության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ Նախորդիվ անդրադարձել ենք դատավորների՝ իշխող քաղաքական ուժից կախվածության մեջ...

Հարցը հանրային քննարկման կներկայացվի․ դեռ նման որոշում չկա․ Երևանի քաղաքապետարանը՝ մեքենաների շարժի արգելքի մասին

Հարցը հանրային քննարկման կներկայացվի․ դեռ նման որոշում չկա․ Երևանի քաղաքապետարանը՝ մեքենաների շարժի արգելքի մասին

Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ Նա,...

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու  անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին ։ Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝...

Ռոբերտ Քոչարյանը անգամ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Սահմանադրության տեքստին․ Խամոյան 

«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, քաղաքական առաջարկություն ներկայացրեց խորհրդարանական երկու խմբակցություններին՝ ակնկալելով, որ վեց ձայնով հնարավոր կլինի նախագիծը դնել ժողովրդի դատին՝ ներկայացնել հանրաքվեի տեսքով, մինչդեռ երկու ընդդիմադիր...

Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ Լևոն Քոչարյան

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։ Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ...