Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

4 Օգոստոսի, 2025

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը»: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ Ս.Խ.-ն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից հավաքագրված և դրանում ներգրավված առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների հետ կիրառելով կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր,  օգտագործելով նախապես ստեղծված համակարգչային համակարգով ու ցանցով գործարկվող հաշիվներ, ապահովելով ինչպես իր, այնպես էլ կազմակերպության մյուս անդամների կողմից առանց նույնականացում անցած տուժողների թույլտվության կամ իրավաչափ այլ հիմքերի՝ դրանց հասանելիություն ստանալու, դրանցում առկա տեղեկատվությունը փոփոխելու և իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու տեխնիկական հնարավորություն, գործարկել է բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական նույնականացումն ապահովող հարթակներ:

Այնուհետև, վերջինս տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել է տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին՝ այդ կերպ հափշտակելով արտասահմանյան երկրների ավելի քան 1404 տուժողների՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները:

Ս․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։...