Կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը․ ՔԿ

15 Սեպտեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:

Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են:

Այսպիսով, Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր` առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել:

Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել:

Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում...

Ադրբեջանն 8 ամսում 17,6 միլիոն դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանն 8 ամսում 17,6 միլիոն դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Հայաստան

Հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 602,76 հազար դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեից։ Սա կազմել է երկրի ընդհանուր արտահանման ծավալի...

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։ «Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- ասվում է համայնքապետարանի տարածած...

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր: Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...