Համայնքային ՔՊ-ականները սկսում են պաշտոնը խառնել անձնական փառքի հարթակի հետ․ Մհեր Մելքոնյան

7 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․

«Վերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են ոչ միայն համայնքային կառավարման որակի, այլև պետականության ընկալման տեսանկյունից։

Մեր մարզում ևս սկսում է խորանալ մի վտանգավոր քաղաքական երևույթ՝ անձի պաշտամունքը։ Այն, ինչ սկզբում դրսևորվում էր բացառապես կենտրոնական իշխանությունների մակարդակում՝ վարչապետ կոչեցյալի կերպարի շուրջ, այսօր արդեն արտացոլվում է նաև համայնքային ՔՊ-ական չինովնիկների վարքագծում։

Նրանք փաստացի սկսում են պետական պաշտոնը խառնել անձնական փառքի հարթակի հետ, իսկ սեփական պարտականությունների կատարումը՝ ներկայացնել որպես ժողովրդի հանդեպ արած մեծ բարեհաճություն։
Սա խորքային քաղաքական խնդիր է։ Երբ ՔՊ-ական համայնքապետն ամենատարրական գործը՝ ասֆալտի նորոգում, մանկապարտեզի վերանորոգում, կամ լուսավորության անցկացում, ներկայացնում է որպես իր «անձնական հաղթանակ» կամ «հատուկ լավություն» համայնքին, ապա տեղի է ունենում հանրային իշխանության պղծում։ Իշխանությունը դադարում է ընկալվել որպես հանրային ծառայություն և վերածվում է անձնական սեփականության։
Ավելին՝ այս երևույթը խրախուսվում է իշխանության վերևից։
Սա արդեն միայն բարոյական խնդիր չէ։

Սրա հետևանքն է ժողովրդավարական համակարգի քայքայումը։ Երբ պետության պաշտոնյաները չեն ընկալում հանրային վերահսկողության սկզբունքը, երբ իրենք իրենց ներկայացնում են որպես վեր՝ օրենքից, ժողովրդից և ինստիտուցիոնալ կարգավորումներից, ապա դա այլևս հանրային իշխանություն չէ։
Դա անձնական իշխանություն է՝ մերժելի բոլոր իմաստներով։
Ժամանակն է հստակեցնել։

Պետական ծառայողը ոչ մի բան «չի տալիս» ժողովրդին։ Նա վերադարձնում է այն, ինչ պարտական է տալ՝ ըստ Սահմանադրության, օրենքների և հանրային մանդատի։
Պաշտոնը հարթակ չէ՝ սեփական անձի գովերգումը կազմակերպելու համար։
Հ.Գ.
Դուք էլ կանցնեք, կգնաք…»։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...