Լրագրող Ոական Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսանողից 500 հազար դրամ կաշառք վերցրած դասախոսի, Քննչականից 590 հազար դոլարի գողության մասին բոլորը խոսում են, իսկ պետբյուջեից 25 միլիարդ դրամ մսխած ԱՆԻՖ-ը ղեկավարած Տիգրան Ավինյանը շարունակում է Երևանում քաղաքաշինական նորմերի խախտումներով բազմահարկերի շինթույլտվություններ տալ։ Հետո էլ պաշտոնապես ասում են՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է։ Չի վերացել, ծաղկում է։ Դրա վառ օրինակը պետբյուջից մեծ պարգևավճարների վճարումն է։ 13,5 միլիարդ դոլար պետական պարտք ունենք, սակայն արտերկրից նոր վարկեր են վերցնում, որ վատ աշխատող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանեն»։
COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...





