Հակակառավարական ցույցերի արդյունքում Նեպալի վարչապետը հրաժարական է տվել

9 Սեպտեմբերի, 2025

Նեպալի վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլին հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի օգնականին։

Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։

India Today պարբերականի փոխանցմամբ՝ ցուցարարներն այրել են նախագահի և վարչապետի նստավայրերը, գրոհել Գերագույն դատարանի շենքի վրա։

Կատմանդուի օդանավակայանը փակվել է։

Իշխանությունները նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղաթիռներով տարհանել են դեպի օդանավակայան, որտեղ տեղակայվել են զինվորականներ։ Սակայն ցուցարարները հրավառությունների, անօդաչուների և լազերային լույսերի միջոցով փորձել են թույլ չտալ, որ պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռները երկինք բարձրանան։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Նեպալի բանակի գլխավոր հրամանատարն ավելի վաղ վարչապետին կոչ է արել հրաժարական տալ՝ նշելով, որ բանակը վերահսկողության տակ կվերցնի իրավիճակը։

Նմանատիպ նյութեր

Հանդիպում երիտասարդների հետ

Հանդիպում երիտասարդների հետ

Նոյեմբերի 17-ին  Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ի Երիտասարդական կառույցը։ «Հանդիպմանը կներկայացվեն ազգային համախմբման գաղափարը և քաղաքական ուժերի տեսլականները՝...

Սրբուհի Գալյանը չի պատրաստվում համաներում հայտարարելու նախագիծ ներկայացնել․ ԱԺ պատգամավորը՝ կալանավայրերի վիճակի մասին

Սրբուհի Գալյանը չի պատրաստվում համաներում հայտարարելու նախագիծ ներկայացնել․ ԱԺ պատգամավորը՝ կալանավայրերի վիճակի մասին

«Մարդը, որ մտնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ այնտեղից, թե՞ այդ շենքը կփլուզվի իր գլխին»։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում այսօր հազարավոր մարդիկ դուրս ես եկել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու՝ ընդդեմ գների աճի և անվտանգության ուժերի կոշտ գործողությունների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Մասնակիցները բերել էին տարբեր դրոշներ և պաստառներ. ոմանք անդրադառնում էին կյանքի...

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից, կասեցվել է նրանց լիազորությունները: Հիշեցնենք՝ այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Եվրոպայում չկա մեկ այլ երկիր, որտեղ ընդդիմադիր երեք առաջնորդներ...