Հակաեկեղեցական «բարենորոգման»… հակառակ կողմը. «Փաստ»

12 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին երևի ինչ-որ պահի պետք լինի… շնորհակալություն հայտնել: Չզարմանաք՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա հայտարարած պատերազմի կամ հարձակումների համար:

Իհարկե, ենթադրելի ու անհավանական «շնորհակալության» ենթատեքստը բոլորովին այն չէ, ինչ կցանկանար Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նրա հայտարարած «բարենորոգման» ընթացքն էլ այն չէ, ինչ նա կցանկանար, բայց հենց այդ կոնտեքստում էլ առաջ է գալիս մեր նշած «շնորհակալության» հանգամանքը: Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը կամ, ինչպես ինքն է ասում, «բարենորոգումը» բազմաթիվ բացահայտումների տեղիք տվեց: Ու ինչպիսի՜ բացահայտումների: Ընդսմին, ինչպիսի՞ն է փաշինյանական հակաեկեղեցական «բարենորոգումների» հակառակ կողմը:

Տեսեք. չլիներ Փաշինյանը, մի քանի անարժան, տիրադավ եպիսկոպոսների իրական պատկերն ու դեմքը գուցե չէինք էլ տեսնի, դիմակները չէին պատռվի:

Իսկ Փաշինյանի «գործունեության» շնորհիվ… բացահայտվեցին թաքնված տիրադավներ:

Բացահայտվեց բարձրաստիճան մի քանի հոգևորական, որոնք ուրացան իրենց երդումը, ուխտը, և ելան Վեհափառի ու Մայր եկեղեցու դեմ: Մի՞թե վատ է, որ բացահայտվեցին:

Տեսանք այդ նույն տիրադավների շարքում իշխանությունն ու փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»: Ավելին, տեսանք, որ նրանք հազիվ 10-ը կամ 20-նն են, լավ, թող լինի՝ 25-ը… ավելի քան 600-ի շարքերում: Տեսանք, որ Հայ առաքելական եկեղեցին իսկապես կուռ է, ամուր:

Համոզվեցինք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իսկապես իր Եկեղեցու հետ է:

Ավելին, չլինեին Փաշինյանի հալածանքներն ու դրանցով հարուցված փորձությունները, մեր բազմաթիվ հոգևոր հայրերի իրական և օրինակելի նկարագրին շատերս գուցե թե անծանոթ մնայինք:

Այս հալածանքները բացահայտեցին իրական հոգևոր առաջնորդների վառ կերպարներ, անհատների, հոգևոր գործիչների, որ չընկրկեցին ոչ մի ճնշման, ոչ մի նենգ սպառնալիքի ու զազրախոսության, ոչ մի կալանքի ու նեղության առաջ, այլ որպես իրական քրիստոնյա առաջնորդներ՝ պատվով և անկոտրում կամքով դիմագրավեցին ու դիմագրավում են այդ ամենին:

Ավելին, մեր հարյուրհազարավոր հավատացյալներ, նրանց մեջ՝ նույնիսկ ոչ այնքան կրոնական նիստուկացով ապրող մեր հայրենակիցներ, սկսեցին հաճախել պատարագների, ավելին՝ սկսեցին ուշադիր լսել, թե ինչ է ասվում այդ պատարագների, ժամերգության ընթացքում: Այսինքն, ժողովրդի մի որոշ շերտի հոգևոր գրագիտության աստիճանը բարձրացնելու յուրօրինակ խթան դարձան իշխանության ձեռնարկած հալածանքները:

Ու սա դեռ ամենը չէ:

Տեսնում ենք, որ երիտասարդությունն է մեծ հետաքրքրություն դրսևորում դեպի Ազգային եկեղեցին: Առհասարակ, ժողովուրդը միավորվում է իր Եկեղեցու շուրջ: Նույնիսկ մարդիկ, որոնք իրենք իրենց հավատացյալ չեն համարում, կանգնում են Եկեղեցու կողքին՝ հասկանալով նրա դերը ազգային ինքնության պահպանման կարևորագույն հարցում:

Հասկանալի է, որ Փաշինյանն ամենևին էլ վերը թվարկվածը չէր ուզում, հակառակը՝ նա ցանկանում է կործանել, քանդել ու ապականել մեր Եկեղեցին, բայց ինչպես ասվում է՝ «հակառակ կողմը» ստացվեց: Ճիշտ է, նա դեռ շարունակում է իր պատերազմն ու դեռ շարունակելու է, նա պատրաստ է ամեն ինչի, բայց փաստերից հեռու չեն փախչի: Իսկ փաստն այն է, ինչ նշվեց վերևում…

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...